Նոր Զելանդիայում Թուրքիայի ռազմական կցորդ, գնդապետ Մուրադ Աթաչը ժամանել է Ստամբուլ եւ ներկայացել դատարան։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ «Մեծ մուրճ» (Balyoz) հեղաշրջաման գործի հետաքննությունը իրականացնող Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանը գնդապետ Մուրադ Աթաչի նկատմամբ կայացրել է կալանման որոշում։

Նշենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ տարակուսանք հայտնելով դատարանի կողմից «Մեծ մուրճ»-ի գործով անցնող մեղադրյալների նկատմամբ կալանման որոշումների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ 2010-ի հունվարին  թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասներն, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝  ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։

Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:

Մեծ մուրճ» հեղաշրջման նախագծի մեջ մեղադրվող  գեներալներից են՝ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Հալիլ Իբրահիմը Ֆըրթնան, ծովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, 1-ին ցամաքային ուժերի հրամանատարության  նախկին հրամանատար Չեթին Դողանը, ԶՈՒ-ի կապի եւ էլեկտրոնային տեղեկատվության համակարգերի հրամանատար Քադիր Սաղդըչը, հյուսիսային ծովային ավազանի հրամանատար Մեհմեդ Օթուզբիրօղլուն եւ այլոք։