ՆԱՏՕ-ի օդանավերը հարվածներ չեն հասցրել Լիբիայի Սարիր հանքավայրին, դրա պատասխանատվությունն ընկնում է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչախմբի վրա, ապրիլի 7-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շառլ Բուշարը:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի օդանավերը ռազմական գործողություններ չեն իրականացրել այդ շրջանում քանի որ այդ տարածքում խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգ չի արձանագրվել:

Սարիրը Լիբիայի խոշորագույն հանքավայրերից է: Նախօրեին լիբիացի ապստամբները հայտնել են, որ կառավարական ուժերի հարձակումները հանգեցրել են նավթի արդյունահանման դադարեցման Սարիր եւ Միսլա հանքավայրերում:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի ուժերն այսօր սխալմամբ հարվածներ են հասցրել ապստամբների ճամբարին` սպանելով 13 մարդու: