Թերթը գրում է, որ Թուրքիայի պետնախարար եւ Եվրամիությանն անդամակցության բանակցություններում գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Ֆրանսիայի Ազգային ժողովում մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խորհրդարանականներին զերծ մնալ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից:
Բաղըշը զգուշացրել է, որ տվյալ օրինագծի ընդունումը հղի է թուրք-ֆրանսիական հարաբերությունների կտրուկ վատացման վտանգով:





























