Ադրբեջանական համայնքն ապրիլի 6-ին բողոքի ակցիա է անցկացրել Նիդեռլանդների խորհրդարանի շենքի առջեւ:

Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններին եւ դատապարտել են Ադրբեջանի կառավարության կողմից լրագրողների եւ ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերը, գրում է Azerireport-ը:

Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել Ալիեւի բռնապետական վարչակազմի դեմ, ազատություն պահանջել քաղբանտարկյալների համար: Ցուցարարների հետ հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի ներկայացուցիչներ Հարրի վան Բոմմելն ու Վասսիլա Գաչչին: