ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել Լիբիայի ապստամբներին ապրիլի 5-ին տեղի ունեցած ավիավթարի համար, որի հետեւանքով սպանվել էին Մուամար Քադաֆիի 13 հակառակորդներ, գրել է «Sky News» բրիտանական հեռուստալիքի կայքը` վկայակոչելով Լիբիայի ապստամբ Աբդելիա Ֆատակա Յունիսա ազգային ազատագրական բանակի շտաբին:

Մարս-Էլ-Բրեգի ծայրամասում 13 ապստամբներ էին զոհ գնացել ավիավթարին:

Զոհերի մասին տվյալներ հաղորդվեցին Աջդաբիայի քաղաքի հիվանդանոցից, որը «Բի-Բի-Սի» հեռուստառադիոընկերւթյան տվյալներով`դեռեւս գտնվում է ապստաբների վերահսկողության ներքո: Այս մասին գրել է «ՌԻԱ«Նովոստին»:

Ավելի վաղ դաշինքը հայտարարել էր, որ ապստամբների մեղադրանքները դեռեւս ճշտվում են:

Ավելի վաղ` ՆԱՏՕ-ի օդանավերը հարվածներ էին հասցրել Մարս-Էլ-Բրեգայի ծայրամասին, որտեղ գտնվող ապստամբները զիջել էին իրենց դիրքերը եւ նահաջել դեպի Աջդաբիա քաղաք: «Ռոյթերի» տվյալներով` Քադաֆիի զորքերը գտնվում էին Ադժդաբիայի քաղաքի արեւմտյան հատվածում եւ պատրաստվում էին հրթիռային հարձակման:

Լիբիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել էր կառավարական զորքերի քաղաք մտնելու մասին, սակայն քաղաքի բնակիչների խոսքով` դա տեղի չի ունեցել: