ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի գլխին սեւ ամպեր կուտակելու մասին լուրերը երեկ պաշտոնապես հաստատվեցին, գրում է «Հայկական ժամանակ»-ը: 

«Նա կարող է լինել կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծելու քավության նոխազներից հերթականը։ ՀՀ կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկայում զբաղվելու են կադաստրի ոլորտով։ Նա տեղեկացրել է, որ այս ոլորտից եւս դժգոհություններ կան, որոնք վերաբերում են «լուրջ կոռուպցիոն ռիսկերին»,-մեջբերում է թերթը։