Թերթն անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամաններով աշխատանքից ազատված գյուղատնտեսության երեք փոխնախարարների` Սամվել Ավետիսյանի, Լեւոն Ռուխիկյանի եւ Տիգրան Պետրոսյանի հեռացման պատճառներին:

«Ըստ որոշ լուրերի, առաջինը խառնված է եղել Հայաստան ներկրված սերմացուն թանկ գնով գյուղացիներին վաճառելու մեջ: Լեւոն Ռուխիկյանի ազատումը նույնպես կապված է ինչ-ինչ չարաշահումների հետ: Տարօրինակ չէ նաեւ Տիգրան Պետրոսյանի` «ՄԱՊ»-ի Ալիկի` ԱԺ պատգամավոր, նախկինում ՕԵԿ-ական, ներկայումս ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանի եղբոր ազատումը: Նոր փոխնախարարների մասին հայտնի են միայն անուն ազգանուններ` Ռոբերտ Մակարյան եւ Արմեն Պողոսյան»,-գրում է «ՉԻ»-ն: