Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած Նուրսուլթան Նազարբաեւը երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:
Երդմնակալության արարողությունը, որ հեռարձակվել է ուղիղ եթերում, կայացել է Աստանայի անկախության պալատում:
Ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 3-ին: ԿԸՀ տվյալներով, Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հավաքել է 95,55 տոկոս ձայն:
2007թ. Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին թույլատրել է անսահմանափակ քանակությամբ առաջադրվել նախագահի պաշտոնում:





























