Եգիպտոսի արդարադատության փոխնախարար Ասիմ ալ-Գոււհարը հրահանգել է 15 օրով ձերբակալել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակազմի առանցքային աշխատակիցներից մեկին` նրա գրասենյակի ղեկավար Զաքարիա Ազմիին, հաղորդում է NEWSru.com-ը:
Ազմիին կասկածում են անձնական հարաստացման նպատակով ծառայողական դիրքի չարաշահման մեջ: Հինգշաբթի Ազմիին հրավիրել են հարցաքննության, որը տեւել է յոթ ժամ, ինչից հետո որոշվել է նրան ձերբակալել:
Բացի այդ, առաջիկայում հարցաքննելու են Խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ Սաֆուատ աշ-Շերիֆին, որին եւս մեղադրում են ապօրինի հարստացման մեջ:
Ավելի վաղ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են մի քանի նախարարներ:
Նշենք, որ Մուբարաքը հրաժարական էր տվել փետրվարի 11-ին երկրում ծայր առած ժողովրդական հուզումների արդյունքում:





























