Վանաձորում արձանագրվել է սպանության փորձի հերթական դեպքը: Այս անգամ` սպանության փորձ կատարածը եղել է անչափահաս: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ապրիլի 5-ին, ժամը 19:20-ի սահմաններում թիվ 1 հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ ձախ գոտկային մասում ծակած-կտրած վնասվածքով Վանաձորի մարզադպրոցի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թվականին ծնված Գագիկ Գեւորգյանը:

Մեկնած օպերատիվ-քննրական խումբը պարզել է, որ նույն օրը 15:00-ի սահմաններում նշված հասցեում Գագիկ Գեւորգյանին դանակահարել է անհայտ անձը եւ պատճառել նծված վնասվածքը: Նույն օրը ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գագիկ Գեւորգյանին դանակահարել է Հրայր Հարությունյանը, ով սովորում է Վանաձորի թիվ 11 դպրոցի 11-րդ դասարանում։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Հրայր Հակոբյանը ձերբակալված է, դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն։ Քննությունը վարում է Վանաձորի քննչական բաժինը: