Երեւանում այսօր` ապրիլի 8-ի առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում Խանջյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկի թունելի մեջ իրար են բախվել երկու ավտոմեքենա:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 26-ամյա Սարգիս Տոնոյանը Ford մակնիշի 19 ՏՏ 211 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է Daewoo մակնիշի Լ 0165 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Daewoo-ի վարորդ, 41-ամյա Հակոբ Չալյանը եւ ուղեւոր, 37-ամյա Կարեն Սուքիասյանը տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի