Երեւանի Վարդանանց փողոցի գետնանցումում այսօր` ապրիլի 8-ին գիշերը ժամը 00:45-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել BMW X5 մակնիշի մեքենան եւ «Ռենո» տաքսի ծառայության Տ 4563 համարանիշի ավտոմեքենան:

Մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, BMW X5-ի վրայից հանել էին համարանիշները: Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ BMW X5-ի համարանիշը եղել է 22 ՕԼ 311:

BMW-ն վարել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, 47-ամյա Արմեն Սահակյանը` «Ծիտ Արմեն» մականունով:

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, դեպքի վայրում աշխատում էին ճանապարհային ոստիկանության հետաքննիչները:

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի