Երեւանի Ջիվանի թիվ 30 տան դիմաց ապրիլի 7-ի երեկոյան ժամը 20:00-ին տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 31-ամյա Արամ Քեշիշանը, ով աշխատում է թիվ 4-րդ մանկական պոլիկլինիկայում որպես բժշիկ, BMW 520 մակնիշի 67 ԼՍ 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել թիվ 91 դպրոցի աշակերտ, 8-ամյա Հմայակ Երեմյանին:

Վրաերթից հետո բժիշկը երեխային մեքենայով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:  ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: