Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` ապրիլի 8-ին այցելել է Երեւանի Արարատ-Կոնյակի կոմբինատ, որից հետո նաեւ Մաքուր երկաթի գործարան եւ «Արմենիան Մոլիբդեն փրոդաքշըն» ՓԲԸ: Նա շրջայց է կատարել բոլոր երեք ընկերություններում, ծանոթացել արտադրական պայմաններին ու հզորություններին:

Այս պահին երկրի նախագահը, շրջայցի ավարտին, ավելի քան 70 գործարարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացնում «Արմենիան Մոլիբդեն փրոդաքշըն» ընկերությունում: