«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` ապրիլի 8-ին տեղի է ունեցել դրամի վերջին 2 տարվա ընթացքում ամենակտրուկ արժեզրկումը: Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 374.4 դրամ, սակայն արտարժույթի նկատմամբ մեծ պահանջարկը պահպանվել է:

Ընդհանուր առմամբ վաճառվել է 8.25 մլն դոլար:

Ամենայն հավանականությամբ` դոլարը միառժամանակ կկայունանա 374-375 դրամի սահմաններում: Չի բացառվում, որ վերջին շրջանում դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումներին նպաստում է տրանսֆերտների կրճատումը:

Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերում 15.00-ից հետո դոլարի առքի գինը բարձրացվել է մինչեւ 373 դրամ, վաճառքը սկսում է 375-ից: