Չինական «Չոնգքինգ ճանապարհի ճարտարագիտական խումբ» շինարարական կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ մտադիր են մասնակցելու առաջիկայում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` «Տրանշ-1»-ի եւ «Տրանշ-2»-ի, շինարարության համար հայտարարվելիք մրցույթին:
Այսօր` ապրիլի 8-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 8-ին ընդունել է Չինաստանի ճանապարհաշինարարության ոլորտում մասնագիտացված` «Չոնգքինգ ճանապարհի ճարտարագիտական խումբ» շինարարական կազմակերպության նախագահի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, հյուրերի խնդրանքով նախարար Մ.Վարդանյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ասիական Զարգացման բանկի համակարգման ավագ ներկայացուցիչ Արեգ Բարսեղյանը:




























