Ուկրաինան չի պատրաստվում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Այս մասին չեխական պարբերականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է  Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Ուկրաինան չի ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, որովհետեւ դրանք համարում է Վրաստանի մի մասը»,-ընդգծել է նա:

Գրիշչենկոն նաեւ նշել է, որ Ուկրաինան ցավում է Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ տարածքային վեճերի համար եւ կողմնակից է  հակամարտության իրավական կարգավորմանը: