Սիրիական Դերաա քաղաքում բողոքի ցույցի ցրման ժամանակ ապրիլի 8-ին զոհվել են 27 ցուցարարներ:

Սիրիայի անվտանգության ուժերը սկսել են ցրել ցուցարարներին ուրբաթօրյա աղոթքից հետո` բազմության վրա կրակելով ռետինե գնդակներով, հաղորդում է Al Jazeera-ն:

Միեւնույն ժամանակ պետական SANA գործակալությունը հայտնում է, թե ցույցի ցրման ժամանակ զոհվել է 19 ոստիկան, իսկ 75 խաղաղ բնակիչ վիրավորվել է «զինված խմբերի կողմից»:

Զանգվածային ցույցեր են եղել նաեւ Սիրիայի Լաթաքիա, Տարտուս, Բանիյաս, Էդլիբ եւ Հոմս քաղաքներում: Հոմսում սպանվել է երկու ցուցարար: Դամասկոսի Հարաստ արվարձանում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա` գնդակահարելով երեք ցուցարարի, գրում է RBC-ն: