Հարյուրից ավելի մարդ է վիրավորվել Եմենի Տաիզ քաղաքում զանգվածային անկարգությունների ժամանակ ապրիլի 8-ին: Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, տուժածների մեծ մասը հրազենային վնասվածք է ստացել: Հաղորդվում է նաեւ, որ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ծխանռնակներ է օգտագործել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այս շաբաթ ավելի վաղ Տաիզում բախումների ժամանակ մի քանի մարդ էր զոհվել, հարյուրավորները վնասվածքներ էին ստացել:

Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը մերժել է հրաժարականի առաջարկը, որն արել էր Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը:

Հակակառավարական ցույցերը Եմենում չեն դադարում արդեն երկու ամիս: