Եգիպտոսի ոստիկանությունը էլեկտրաշոկերով եւ մահակներով ցրել է ապրիլի 9-ի գիշերը Կահիրեի կենտրոնում` Տահրիր հրապարակում, մնացած ցուցարաներին:

Ապրիլի 8-ին Տահրիր հրապարակում հավաքված մի քանի հազար մարդիկ երկրի իշխանության ներքո գտնվող ռազմական խորհրդից պահանջում էին դատական կարգով հետապնդել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Ապրլիի 8-ին կայացած բողոքի ակցիան ամենազանգվածայինն էր Մուբարաքի հրաժարականից հետո, գրում է Lenta.ru-ն:

Ակցիայի ավարտից եհտո մի քանի հարյուր ցուցարարներ մնացել էին Տահրիրի հրապարակում: Կահիրեում պարետային ժամի  հաստատումից անմիջապես հետո տարածքը շրջապատվել էր իրավապահների կողմից: Ոստիկանները օդ էին կրակել, ինչպես նաեւ կիրառել էին ռետինե մահակներ եւ էլեկտրաշոկ: Հանրահավաքը ցրելու համար ոստիկանությունը ձերբակալել էր մի շարք ցուցարարների:

2011թ մարտից, երբ Եգիպտոսում իշխանության եկան զիվորականները, Տահիրի հրապարակում ցուցարարների հանդեպ ուժ է կիրառվել: Այնուամենայնիվ, Եգիպտոսի իշխանությունները հաջորդ օրը հայտարարությամբ են հանդես եկել եւ ասել, որ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու հրաման չի ստացել, եւ ներողություն են խնդրել կատարվածի համար: