Ադրբեջանում դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչները «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում հանդիպել են ընդդիմադիր Հանրային պալատի ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկվար Ալի Բիլգե Ջանքորելը, ԵՄ-ի, ԵԽ-ի, Ադրբեջանում ԱՄՆ, Գերմանիյաի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ավստրիայի, Լեհաստանի եւ այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ: Ընդդիմությունից մասնակցել են «Մուսավաթի» ղեկավար Իսա Ղամբարը, ընդդիմադիր ուժերի ղեկավարներ Ալի Քերիմլին եւ Յուսիֆ Բաղիրզադեն:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում հասարակական-քաղաքական իրավիճակի, ապրիլի 2 –ի բողոքի ակցիայի, դրա ընթացքում ձերբակալվածների հետ կապված եւ այլ հարցեր, փոխանցում է АРА-ն:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարը լրագրողներին ասել է, թե հանդիպմանը բարձրացված հարցերը քննարկվելու են կառավարության ներկայացուցիչների հետ: