Արաբական մի քանի երկրներում ապրիլի 8-ին նոր հակակառավարական ցույցեր են եղել:

Սիրիայի Դերաա քաղաքում բախման արդյունքում տարբեր տվյալներով` 22-ից 32 մարդ է զոհվել:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե անթույլատրելի է համարում խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ բռնության կիրառումը: Amnesty International-ը հայտնում է, որ երեք շաբաթվա ընթացքում 170 մարդ է զոհվել:

Եմենում զոհվել է 2 եւ վիրավորվել 25 ցուցարար: Ցույցեր են եղել նաեւ Եգիպտոսում եւ Սաուդյան Արաբիայում, իսկ Օմանում ոստիկանությունը խոչընդոտել է խաղաղ ցույցի անցկացումը: