Այն տրտունջները, թե բնակչությանը մատակարարվող գազին օդ է խառնվում, ու տնային տնտեսուհիները չեն կարողանում նորմալ ճաշ եփել, իրականությանը չեն համապատասխանում։ Այսօր՝ ապրիլի 11-ին մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Համենայնդեպս՝ տեխնիկապես անհնար է գազի մատակարարման համակարգում օդ կամ այլ զանգված ներարկել՝ վթարն այդ դեպքում անխուսափելի կլինի։
Ա. Պողոսյանը նշեց, որ սպառողներից բազմաթիվ բողոքներ է ստացել այս առումով, սակայն նաեւ հավաստիացրեց, որ Հայաստանի ցանկացած կետում կարելի է ստուգումներ իրականացնել։ Համենայնդեպս՝ «Հայռուսգազարդից» Ա. Պողոսյանին վստահեցրել են, որ կօժանդակեն նման ստուգումնների կազմակերպմանը։
«Ովքեր ունեն կասկածներ, կարող են տեղեկացնել մեզ ու կազմակերպել ստուգում գազի որակը չափելու համար»,- հայտարարեց Ա. Պողոսյանը։




























