Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական մրցակցության պաշտպանության օրինագիծը:
Փաստաթուղթը ենթադրում է խստացնել մենաշնորհի դեմ պայքարի մեխանիզմները: Փաստաթուղթը կառավարությանը իրավունք է վերապահում ինքնուրույն գին որոշել այս կամ այն ապրանքի համար 90 օրվա ընթացքում, եթե այդ ապրանքի գինը աճում է 30 տոկոսով:
Դաշնակցությունն այսօրվա նիստում առաջարկել է հետաձգել փաստաթղթի քննարկումը, քանի որ «ոչ բոլոր պատգամավորներն են հասցրել գիտակցել դրա կարեւորությունը»: Ինչպես քննարկմանը նշել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, բոլոր այդ փոփոխությունները հետագայում կարող են զգալի ազդել հայրենի արտադրողների վրա, ուստի փաստաթուղթը լուրջ քննարկումների կարիք ունի:
Այդ փաստարկին դեմ է արտահայտվել տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով, մասնավորապես հայտարարել է, թե «իշխող մեծամասնության նպատակն աշխատանքն է, այլ ոչ ամբիոններից խոսելը»: Այվազյանն ասել է, թե փաստաթուղթը մանրամասն քննարկվել է:





























