ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հիմնադրել է ԱՄՆ-ի ռազմատիեզերական զորքերը, հաղորդում է BBC News-ը:
ԱՄՆ-ի ԶՈՒ այդ նոր տեսակն ավելի քան 70 տարվա ընթացքում ղեկավարվելու է երկրի Ռազմաօդային ուժերի կողմից:
Ինքը՝ նախագահը, նկարագրել է նոր ԶՈՒ-ն որպես «պատերազմի դեմ պայքարելու նորագույն ոլորտ»:
«Մեր ազգային անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքների ֆոնին տիեզերքում ԱՄՆ-ի գերազանցությունը պարզապես անհրաժեշտ է: Մենք առաջատարն ենք, սակայն ոչ բավարար չափով, եւ շատ շուտով այդ իրավիճակը կփոխվի»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի հարեւանությամբ ռազմաբազայում իր ելույթի ժամանակ:
«Տիեզերական զորքերը կօգնեն մեզ զսպել ագրեսիան եւ պահպանել վերահսկողությունն ամենաբարձր մակարդակում»,-նշել է նա:
Հատկացված ֆինանսավորումը տիեզերական զորքեր ստեղծելու համար հաստատվել է ուրբաթ, երբ նախագահը ստորագրել է ԱՄՆ-ի տարեկան բյուջեն 738 մլրդ դոլարի չափով:
Տիեզերական զորքերի հիմնադրման առաջին տարվա համար հատկացվելու է 40 մլն դոլար:
Տիեզերական զորքերը դուրս կգան դեպի ուղեծիր․ դրանց գործառույթներից է ԱՄՆ-ի տիեզերական օբյեկտների՝ կապի եւ դիտարկման արբանյակների պաշտպանությունը։




























