Ավստրալիայում տղամարդը հարձակվել է պիթոնի վրա՝ փրկելով իր 4-ամյա որդուն, գրում է news.com.au-ն:
Էվան Թոմփսոնը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել Էյրլի Բիչում նրա նոր տանը երեկույթի ժամանակ:
Լսելով փոքրիկ Քլիֆորդի ձայնը՝ նա դուրս է եկել հասկանալու, թե ինչ է կատարվում եւ սարսափահար եղել՝ տեսնելով 4.5 մետր երկարությամբ պիթոնին, որը փաթաթվել էր նրա 4-ամյա որդու ոտքին:
Տղամարդը բնազդաբար հարվածել է օձին, որը պոկվել էր երեխայից կարճ ժամանակով եւ կրկին փաթաթվել նրա ոտքին: Այդժամ Էվանը կայծակնային արագությամբ մերկ ձեռքերով բռնել է օձի գլուխը, տղան փախել է, եւ Էվանը փշրել պիթոնի գլուխը:
Այնուհետեւ տղամարդն անհապաղ տեղափոխել է որդուն հիվանդանոց, որտեղ եւ ներկայումս բուժվում է փոքրիկ Քլիֆորդը:





























