Քաղաքական տարբեր իրադարձությունների շրջանակում մեր գործընկերները հիշում են մեր երրորդ ճանապարհը, որի համար ես հպարտ եմ, որովհետեւ դա հավասարակշռված ճանապարհ է, որովհետեւ այն անհանգիստ մտահոգ քաղաքական գործչի ճանապարհն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Երբ բոլորը քննարկում են քաղաքական իրադարձությունները սպորտային հետաքրքրությունից ելնելով, երբ երկու կողմը գնում է բախման, մենք անհանգիստ ենք: մենք անհանգիստ ենք մեր երկրի համար եւ դա քաղաքական իրավիճակում հենց այդ երրորդ ճանապարհն է: Մենք փնտրել ու գտել ենք այդ երրորդ ճանապարհը: Դա այն ճանապարհն է, որ պետք է զարգացնի մեր պետությունը եւ երկու մերժելիների միջեւ առաջարկի այլընտրանք»,-ասաց Խաժակյանը:
Նա ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանի» գործունեությունը համակարգաստեղծ է. «Սա նշանակում է, որ ինչպես նախկինում մենք բարձրաձայնում էինք խնդիրները, զերծ մնալով անձնավորված ձեւակերպումներից, նույն ճանապարհով մենք շարունակում ենք խոսել համակարգերի մասին: Մենք ասում ենք՝ կարեւոր չէ, թե ով է կրում «սուպերվարչապետական կոստյումը», կարեւոր է, որ այդ համակարգը լինի փոխզսպված, եւ մենք չունենանք այնպիսի իրավիճակ, երբ մեկ անձից կախված կլինի ամեն ինչ, իսկ համակարգերը կլինեն հիմնահատակ»,- նշեց Խաժակյանը։
Նա նկատեց, որ եթե իշխանությունն ասում է, որ խնդիր ունի մեկ դատավորի հետ, իսկ իրենք ասում են, որ խնդիր ունեն համակարգերի, ռեֆորմների հետ։
Խաժակյանի խոսքով, իրենք երկար ժամանակ քննարկում էին, որ նախկին համակարգում անձերը առանձնահատուկ դեր են ունեցել, որը քաղաքական համակարգի վրա ազդել է. «Բայց այսօր կրկին ունենք անձնակենտրոն համակարգ, որը փորձում ենք բալանսավորել: Մենք դա տեսնում ենք ոչ թե այլ անձերի, այլ նոր համակարգերի միջոցով:
Այսօր քաղաքական դաշտում քննարկվում են տարբեր թեմաներ, որոնք որ կողմի ցանկությամբ էլ լուծվեն, երկիրը չեն տանելու զարգացման: Դրանք դարձել են մաստակ այդ քննարկումների ընթացքում




























