Թուրքիայի իշխող կուսակցության պատվերով անցկացված սոցհարցումները գոհացրել են կուսակցության ղեկավար եւ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ սոցհարցման արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը եղել է 38 տոկոս, ընդդիմադիր գործիչ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմն Իմամօղլուի վարկանիշը՝ 11.2 եւ բանտում գտնվող քուրդ գործիչ Սելահաթին Դեմիրթաշի վարկանիշը՝ 7.9 տոկոս։