Միացյալ Նահանգները հեռացրել են Սուդանին այն երկրների սեւ ցուցակից, որոնք դաժան վերաբերմունք են դրսեւորում կրոնական ազատությունների հարցում, հաղորդում է Associated Press-ը:
Համաձայն ԱՄՆ-ի Պետդեպի հայտարարության՝ Սուդանը հեռացվել է կրոնական ազատությունները վերահսկելու սեւ ցուցակից՝ հիմնվելով «նշանակալի քայլերի վրա, որոնք ձեռնարկվել են անցումային կառավարության կողմից քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակում»:
Հիշեցնենք, որ Սուդանի միավորված ռազմաքաղաքացիական կառավարական մարմինը հիմնադրվել էր օգոստոսին՝ նախագահ Օմար ալ Բաշիրին տապալելուց հետո:
ԱՄՆ-ի Պետդեպը բարձր է գնահատել նոր կառավարության ջանքերը «նախորդ ռեժիմի կողմից կրոնի ազատության համակարգային, չկասեցվող եւ զարհուրելի խախտումները չեզոքացնելու» ուղղությամբ:





























