Միացյալ Նահանգները «բավականին անհանգստացած են» Լիբիայում հակամարտության ակտիվացմամբ, որում «մասնակցում են ռուս պայմանագրային զինծառայողները», որոնք սատարում են մարշալ Խալիֆ Խաֆթարի ուժերին, ինչը դարձնում է հակամարտությունն ավելի քան արյունոտ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպում բարձրաստիճան պաշտոնյային։

«Մենք շատ մտահոգված ենք ռազմական ակտիվացմամբ։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են ռուսներն օգտագործում հիբրիդային պատրերզմը, կիրառում անօդաչու թռչող սարքերն ու ինքնաթիռները։ Դա լավ չէ․․․»,-Reuters-ը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը։

«Մենք համարում ենք, որ Wagner-ի (պայմանագրային զինծառայողների խումբ) թիվը եւ ցամաքային զորքերի քանակը փոխում է հակամարտության պատկերն ու ակտիվացնում այն»,-ամփոփել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը սատարում է Ֆայեզ Սարաջի՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը։

Բացի այդ, Պետդեպում աղբյուրը Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբդռնման հուշագրի ստորագրումը անվանել է «անօգուտ» եւ «սադրիչ», որը նախատեսում է ռազմական համագործակցության կարգավորում եւ երկրների միջեւ ծովային գոտիների սահմանազատում, մասնավորապես, նախատեսում է հետախուզության եւ Թուրքիայի կողմից Լիբիայի բացառիկ տնտեսական գոտում օգտակար հանածոների հայթայթման հնարավորություն։