Ծխախոտային արտադրանքի խանութի տերը սպանել է դիմակավորված եւ զինված երկու հանցագործներին որոնք փորձել են ներխուժել նրա խանութ, հաղորդում է Fox New –ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ընդ որում՝ երրորդ հանցագործին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից։

Ոստիկանության լեյտենենտ Թիմ Թիթջենը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ 21:30-ի շրջանում, երբ զինված կողոպտիչները սեւ հանդերձանքով եւ դիմակներով ներխուժել են խանութ եւ գումար պահանջել դրամարկղի աշխատակցից։

Խանութի տերը, որն այդ պահին փողոցում էր, մուտք է գործել խանութ եւ պայքարի մեջ մտել նրանց հետ։ Նա վերցրել է իր սեփական զենքն ու կրակել երկու հանցագործների ուղղությամբ։

Ավելի ուշ նրանք տեղափոխվել են հիվանդանոց որտեղ մահացել են;

Երրերդ հանցագործին հաջողվել է փախնել։ Հայտնի չեն նրա արտաքին տեսքի առանձնահատկությունները։ Թիթջենը տեղեկացրել է, որ դեպքի հետեւանքով այլեւս ոչ ոք չի տուժել, իսկ խանութի սեփականատիրոջ նկատմամբ, ըստ ամենայնի, որեւէ մեղադրանք չի առաջադրվի։