Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է Քվեբեք նահանգի երկու բնակչի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ երկրի մահմեդական համայնքի հասցեին նրանց կողմից տարածված սպառնալիքների առնչությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով СTV հեռուստաալիքին։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդիկ, մասնավորապես, տարածել են սոցիալական ցանցերում Թրյուդոյին եւ մահմեդականներին սպանելու կոչեր։ Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալվածները կասկածվում են կանադական ծայրահեղ աջ Storm Alliance կազմակերպության հետ։ Առաջիկայում տղամարդիկ կկանգնեն դատարանի առաջ, սակայն դատավարության հստակ ամսաթիվը հայտնի չէ։
Դեպքի շուրջ այլ մանրամասներ չեն հաղորդվում։





























