Կուբայի Նախագահ Միգել Դիաս Կանելը նշանակել է վերջին 40 տարվա ընթացքում առաջին վարչապետին. նա հանրապետության տուրիզմի նախարար Մանուել Մարերո Քրուսն է, հաղորդում է BBC News-ը:

Վարչապետի պաշտոնը հանվել էր 1976 թվականին երկրի հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոյի կողմից, եւ վերականգնվել այս տարի՝ համաձայն նոր Սահմանադրության:

Շաբաթ Կուբայի Ազգային ժողովը միաձայն Կրուսի թեկնածության կողմ էր քվեարկել:

56-ամյա Մարերոն կստանձնի պարտավորությունները, որոնք ավելի վաղ կատարում էր երկրի նախագահը;:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, կառավարության ղեկավարը կդառնա հանրապետության նախագահի վարչական գծով աջ ձեռքը:

Այդուհանդերձ, քննադատների կարծիքով, այդ փոփոխությունը կրում է զուտ «կոսմետիկ» բնույթ, քանի որ Կուբայի Կոմունիստական կուսակցությունը եւ բանակը մնում են միասնական ինստիտուտներ, որոնք երկրում ընդունում են որոշումները: