ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին 2020 թվականին Սպիտակ տուն, հաղորդում է The Sunday Times-ը:
Թերթը գրում է, որ այդ հրավերն ուղարկվել է ընտրություններում Ջոնսոնի հաղթանակից հետո:
Ընդ որում, ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Դաունինգ սթրիթին, Ջանսոնի այցի հստակ օրվան վերաբերող պաշտոնական քննարկումները դեռ չեն մեկնարկել:
«Նշվել են որոշ ոչ պաշտոնական ամսաթվեր հունվարի կեսերին հանդիպումն անցկացնելու համար, սակայն դեռեւս պաշտոնապես ոչինչ չի հստակեցվել: Հայտնի է, որ երկու կողմերը ցանկանում են, որ այդ հանդիպումը տեղի ունենա 2020 թվականի սկզբում»,-պարբերականին տեղեկացրել է Սպիտակ տան աղբյուրը:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը ընդգծել է Մեծ Բրիտանիայի հետ «հավակնոտ» առեւտրային համաձայնագիրը ստորագրելու հեռանկարները:




























