Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 00:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ  Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում այրվում է տանը կից օժանդակ շինություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 26-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 03:34-ին: Տուժածներ չկան:

Այրվել են անասնագոմի տանիքում կուտակած մոտ 300 հակ անասնակեր, անասնակերի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 156 գմ) և տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերի մոտ 2 քմ հատվածը, իսկ տանիքի ազբոշիֆերը (մոտ 40 քմ) վնասվել է: