Հիշելով Ղրիմի կամրջի կառուցման մանրամասների մասին գնացքի վագոնում, որն ուղեւորվում էր Թամանից Կերչ, նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է գործարար Արկադի Ռոտենբերգի գիշերային զանգի մասին։

«Ես հիշում եմ, հիշում։ Ինձ ձեր հիմնական ղեկավարը ռուսական պարզ ազգանվամբ՝ Ռոտենբերգ, զանգահարեց գիշերը եւ խոսեց այնպիսի ձայնով, որ ես հարցնում եմ. «Դու ինչ է, խմա՞ծ ես»։ Նա ասում է. «Ոչ»,- պատմել է Պուտինը բանվորներին։

Ռոտենբերգի ներկայացուցիչը ՌԲԿ-ին պարզաբանել է, որ «դա եղել է զանգ՝ տեղեկացնելու, որ երկաթգծային կամարի բարձրացման գործողությունը ավարտվել է հաջող»։ «Դա կամրջի կառուցման ամենաբարդ եւ ամենահուզիչ փուլերից մեկն էր»,- ավելացրել է նա։

«Երկաթուղային կամարը կանգնեցնում էին առաջին անգամ, իսկ դա 6 հազար տոննա մետաղ էր, որ պետք էր հասցնել, բարձրացնել ու տեղադրել ոսկերչական ճշգրտությամբ։ Երբ ուշ գիշերով կամարը արդեն բարձրացված էր, ես զանգահարեցի նախագահին եւ ասացի. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք արեցինք դա»։ Եվ ավելացրեց, որ այդ աշխատանքային սխրանքը կարող էին անել միայն ռուս մարդիկ»,- ասել է Ռոտենբերգը, որի խոսքերը մեջբերում է «Կրիմսկի մոստ» ինֆոկենտրոնը։ Նրա խոսքով՝ շինարարները նախագիծն սկսեցին իրականացնել զգացմունքներով։ «Այսօր ես արդեն կարող եմ ասել, որ ուղին հաղթահարված է, եւ գիտակցել, թե ինչ էինք մենք ձեռնարկել։ Եվ եթե անկեղծ, ինձ համար շատ հաճելի է, որ մենք արեցինք դա»,- ընդգծել է Ռոտենբերգը։

Ռոտենբերգը նշել է, որ կամրուրջը կառուցողները «սուպերպրոֆեսիոնալներ» են։ «Բացի պրոֆեսիոնալ ունակություններից, պետք էր նաեւ ինչ-որ բան ունենալ ներսում, մի ինչ-որ առանցք, որպեսզի այդ ամենն արվեր։ Որովհետեւ պայմանները շատ բարդ էին. 10 հազար ժամ մենք պարզապես կանգբել ենք, որովհետեւ չէինք կարողանում կառուցել, քամին հասնում էր վայրկյանում 25 մետրի։ Դա շատ բարդ է, եւ այդ պայմաններում այդ մարդիկ աշխատում էին, ուստի նրանք Ռուսաստանի հայրենասերներ են, ես կարծում եմ՝ նրանք հերոսներ են»,- ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ շատ կամրջաշինարարների արդեն հրավիրում են աշխատանքի այլ կազմակերպություններում։ «Մենք չէինք ցանկանա, որպեսզի բոլորը հեռանան, որովհետեւ մենք ցանկանում ենք էլի կառուցել։ Սրանով կյանքը չի ավարտվում։ Սա, իհարկե, մեր կյանքի բավականաչափ նշանակալի շրջան է, բայց սա դեռ պատմության ավարտը չէ, ես կարծում եմ, որ մենք դեռ կաշխատենք ու կաշխատենք»,- ասել է Ռոտենբերգը։ Նա ավելացրել է, որ Ղրիմի կամուրջը «միանգամայն հուսալի կառույց է»։