Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների օրինաչափությունները  ստուգելու համար

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի  վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 21-ին ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել էր փամփուշտ։