ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Նրա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՈՒԽ նախագահը բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակներում։