Ամեն բան պետք է արվի իրավական հարթությունում, եւ այդ շրջանակներից դուրս գալ չի կարելի։ Այս մասին Երեւանում ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 24-ին ասել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Կրասնոդարի երկրամասում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումը։
Նշենք, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում սեւ ներկ էր լցրել Նժդեհի հուշատախտակի վրա։





























