Որքանով տեղյակ եմ, Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքների հարցը քննարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դիվանագետը հավաստիացրեց, որ հենց այս կապակցությամբ առաջընթացի մասին սկսեն կոնկրետ տեղեկություններ ստանալ, ապա անպայման կհայտնեն:

Հիշեցնենք, որ ըստ Ռուսաստանի օրենսդրության՝ աշխատանքի ընդունվելիս ճանաչվում են միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենն ունի որեւիցե պաշտոնական կարգավիճակ, ուստի վարձատրվող վարորդական աշխատանքի համար ճա նաչվում են ԵՏՄ անդամ բոլոր երկրների իրավունքները, բացի Հայաստանից: