Երեւան քաղաքի Հր.Քոչարի եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2019 թ. դեկտեմբերի 24-ին Հր.Քոչարի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթեւեկելի մասի աջ կողմից տեղափոխվել եւ տեղակայվել են երթեւեկելի մասի վրա:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը: