Երեւասնի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստում սահմանեց 2020 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ:
Որոշման մեջ նշվում է.
1. Սահմանել, որ.
1) Երեւանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝
ա. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երեւան քաղաքում,
բ. երեխայի ծնողը ազատամարտիկ է եւ (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,
գ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային եւ այլ զորքերում պայմանագրային զինծառայող է,
դ. զոհված զինծառայողի երեխա է,
ե. երկկողմանի ծնողազուրկ երեխա է,
զ. սիրիահայի երեխա է,
Է. 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխա է,
ը. հաշմանդամ երեխա է.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում չներառված Երեւանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 8000 (ութ հազար) դրամ.
3) եթե Երեւանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողներն են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պարբերություններում նշված անձինք, ապա ծառայություններից օգտվողների համար 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով.
ա. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.
բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային եւ ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.
գ. երգեցողության ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.
դ. պարարվեստի ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.
ե. կերպարվեստի ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.
զ. թատերարվեստի ուսուցում՝ ամսական 8000/ութ հազար/ դրամ.
է. սույն ենթակետի «բ» եւ «գ» պարբերություններում նշված ծառայություններից որեւէ մեկով օգտվողները նույն «բ» եւ «գ» պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար ամսական վճարում են 4000 (չորս հազար) դրամ.
4) Երեւանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը դպրոցներին վճարվող գումարների եւ 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ ունեցող մինչեւ 300 երեխայի հաշվարկով 2020թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափ՝ ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա Երեւանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով.
5) Երեւանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը դպրոցներին վճարվող գումարների եւ 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ եւ/կամ բարձր առաջադիմություն ունեցող մինչեւ 800 երեխայի հաշվարկով 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են նվազեցման արտոնություններ` դրանք սահմանելով 4000 (չորս հազար) դրամ, ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա, Երեւանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով.
6) Երեւանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ, դրանք սահմանելով.
.jpg)
7) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող եւ այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.
8) որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող եւ բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող եւ այն ղեկավարող անձանց համար 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:





























