Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, որի երդմնակալությունը տեղի ունեցավ 2017 թվականի նոյեմբերին, տեղեկացրել է, որ չի նախատեսում գնալ երկրորդ ժամկետի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Հայտարարությունը նա արել է 2019 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Ասուլիսի մասնակից լրագրողներից մեկը նշել է, որ մեկ նախագահական ժամկետը կարող է չբավականացնել Ղրղզստանի ներկա նախագահին իրականացնելու բոլոր բարեփոխումները։

«Ոչ, ոչ, պետք չէ։ Երկրորդ ժամկետ պետք չէ»,- ասել է Ժեենբեկովը եւ հորդորել անցնել այլ հարցերի։

Ինչպես հայտնի է, Ղրղզստանի նախագահը ընտրվում է վեց տարի ժամկետով, բայց միայն մեկ անգամ։

Նշվում է, որ հաջորդ նախագահական ընտրությունները հանրապետությունում նշանակված են 2023 թվականին։