ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հետաձգել է իր այցելությունը հինգ երկրներում, որը պետք է մեկնարկեր ուրբաթ, եւ որոշում կայացրել մնալ Վաշինգտոնում Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Պոմպեոն պետք է այցելեր Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան եւ Կիպրոս։ Ի սկզբանե այցը նախատեսվում էր կատարել հունվարի  հունվարի 3-7-ին, սակայն այցը հետաձգվել է «այն առնչությամբ, որ պետքարտուղարը պետք է գտնվի Վաշինգտոնում, որպեսզի շարունակի հետեւել իրավիճակին Իրաքում եւ ապահովել Մերձավոր Արեւելքում ամերիկացի քաղաքացիների անվտանգությունը»,-հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը։

Նրա խոսքով՝ այցելության նոր ամսաթվերը հայտնի կդառնան մոտ ապագայում։

Բազդադում ԱՄՆ-ի դեսպանատան հարեւանությամբ շարունակվում են կիրակի «Քաթաիբ Հեզբոլահ» կազմակերպության ուղղությամբ կատարված ամերիկյան ավիահարվածների դեմ բողոքի ցույցերը, որոնց հետեւանքով զոհվել է Ամերիկայի քաղաքացի։

Թրամփը մեղադրել է Իրանին դեսպանատան մերձակայքում անկարգությունները կազմակերպելու մեջ եւ նախազգուշացրել, որ Թեհրանը «կկրի լիարժեք պատասխանատվություն»։ Երեքշաբթի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը կարգադրել է անհապաղ Մերձավոր Արեւելք ուղարկել 750 ամերիկյան զինխառայող Իրաքում իրադարձությունների կապակցությամբ։