Հարրի Փոթերի վերաբերյալ շրջագայություններ կազմակերպող ստուդիայի աշխատակիցը գողացել է ավելի քան 48 հազար դոլարի «մոգական» ապրանքներ: Նա բռնվել է այն բանից հետո, երբ գործընկերները իրերը նկատել են նրա սեղանի տակ, փոխանցում է CNN-ը:

Ադամ Հիլլը իրերը, ներառյալ փայտիկները, փողկապները, կրծքանշանները եւ բրելոկները գողացել է Warner Brothers ստուդիայի պահեստից: Նա դրանք գովազդել եւ վաճառել է eBay-ում: Գործընկերները նկատել են, որ Հարրի Փոթերի հիշարժան իրերը հայտնվել են եւ անհետացել նրա սեղանի տակ, ու հայտնել են ղեկավարությանը:

Ներքին հետաքննությամբ պարզվել է, որ Հիլլը իր eBay-ով վաճառել է Հարրի Փոթերի 1040 իր, նրա ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ապրանքով 12 ծանրոց:

Հիլլն իրեն մեղավոր է ճանաչել եւ դատապարտվել 14 ամսվա բանտարկության՝ 18 ամիս 250 ժամ չվճարվող աշխատանքի հետաձգմամբ: