Նեապոլում մի խումբ անչափահասներ ներխուժել են հիվանդանոց եւ բուժանձնակազմին ստիպել իրենց տրամադրել շտապօգնության մեքենան, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն իրենց ընկերոջը, հաղորդում է BBC News-ը:
Երբ մեքենան դեպքի վայր է ժամանել, բժիշկներին միանգամից մի խումբ զայրացած անցորդներ են մոտեցել: Վախենալով վատագույնից՝ բժիշկները կտրել-անցել են ամբոխի միջով եւ մոտեցել 16-ամյա տղային, որի մոտ ծնկի ջլերի թեթեւ վնասվածք է ախտորոշվել:
Բժիշկները փորձել են հանգստացնել հավաքվածներին՝ ասելով, որ որեւէ լուրջ բան չկա, սակայն նրանց կրկին սկսել են սպառնալ:
Բարեբախտաբար, բուժման ընթացքում բժիշկները չեն տուժել:
Այդ պատմությունը տեղադրվել է ֆեյսբուքում «Nobody Touches Hippocrates» (Ոչ ոք չի դիպչում Հիպոկրատներին) խմբում:
Այդ կապակցությամբ խմբի ղեկավարն առաջարկել է հիվանդանոցներում ոստիկանության կամ ԶՈւ մասնակցությամբ պահակախումբ տեղակայել:



























