Շվեյցարական Henley and Partners ընկերությունը կազմել է 2020 թվականի անձնագրերի գրավչության վարկանիշը:

Ցուցակի հիմնական չափանիշն է տեղաշարժման ազատության ինդեքսը, որն արտացոլում է այլ երկիր մեկնելու հնարավորությունը:

Հայաստանը վարկանիշում զբաղեցրել է 81-րդ տեղը. հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն առանց վիզա ձեւակերպելու մեկնել 62 պետություն:

Նշենք, որ վարկանիշում ներառված են ավելի քան 100 պետություններ:

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Ճապոնիան: Երկրի քաղաքացիները իրավունք ունեն առանց վիզա ձեւակերպելու մեկնել 191 պետություն: Ճապոնիային հաջորդում են Սինգապուրը՝ 190 երկիր, Գերմանիան եւ Հարավային Կորեան՝ 189-ական երկիր: Վարկանիշում վերջին տեղերը զբաղեցրել են Սիրիան, Իրաքը եւ Աֆղանստանը. նրանց քաղաքացիներն առանց վիզա ձեւակերպելու կարող են մեկնել միայն 29, 28 եւ 26 երկիր: