Միջազգային հարաբերություններում կարեւոր փոփոխություններ են կատարվում, ու այդ փոփոխությունների տեմպը սրնթաց արագանում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Այն, ինչն առաջ անհնար էր թվում, հիմա իրականություն է դառնում։

Իսկ ո՞րն է այդ ամենի պատճառը։ Հիմնական պատճառը կարծես թե մեկն է. միաբեւեռ համակարգը փլվում է։ Մտնում ենք բազմաբեւեռ համակարգ ու այդ պրոցեսը մեր ռեգիոնից է սկսվել։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան դառնում են ինքնուրույն երկրներ։ Ճիշտ է, դեռեւս Ամերիկա հետ հաշվի են նստում, բայց գնալով ավելի հանդուգն են դառնում։

ԱՄՆ-ն փափուկ ուժից անցում է կատարում կոշտ ուժի կիրառմանը։ Դա թուլության նշան է։ Առաջ ԱՄՆ- ն կարիք չէր ունենա Սուլեյմանիի նման անձնավորությանը սպանել, հիմա դա անում է։ Սուլեյմանին ընդամենը ցուցակի սկզբում էր։

Հին աշխարակարգը մեռնում է եւ առաջվա հստակությունն այլեւս չկա։ Բարդ եւ վտանգավոր խաղեր են սկսվում։

Ուժ եւ զորություն մեր բլինչի մասնագետին ու իմաստություն իր անտեսանելի ինստիտուտներին այս պատասխանատու փուլում մեր նավը խութերի արանքով վարելու գործում»,- նշել է նա։