Ամանորի օրերին արտառոց դեպք է գրանցվել Հայաստանում:

Կացնի հարվածից անդամահատված մատով երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին լրագրողներին հայտնեց կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը՝ նշելով, որ երեխան վնասվածքը ստացել է փայտ կոտրելիս:

Երեխայի առողջական վիճակի մասին հիվանդանոցից հրաժարվեցին այլ տեղեկություն հաղորդել: