Կանադայի մայրաքաղաք Օտավայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, եւս երեքը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության կայքը, տեղեկացնում է Gazeta-ն։

Հստակեցվում է, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր են եկել զանգվածային հրաձգության հաղորդագրությունից հետո։ Այնտեղ հայտնաբերվել է մեկ զոհված, ինչպես նաեւ երեք վիրավոր, որոնց հոսպիտալացրել են։

Հրաձիգին հաջողվել է թաքնվել։ Այժմ պարզվում է նրա գտնվելու վայրը։

Նախնական տվյալներով՝ հանցագործությունը նախապատրաստված է եղել։